Construcciones y Auxiliar de Ferrocarriles
Construcciones y Auxiliar de Ferrocarriles | |
---|---|
Տեսակ | բիզնես ձեռնարկություն, ձեռնարկություն և հանրային ընկերություն |
Հիմնադրված է | 1917 |
Վայր | Beasain, Goierri, Գիպուսկոա, Բասկերի երկիր, Իսպանիա |
Երկիր | Իսպանիա |
Արդյունաբերություն | արդյունաբերական արտադրություն և rolling stock manufacturing? |
Աշխատողների թիվ | 2000 մարդ |
Կայք | cafmobility.com(իսպ.)(բասկ.)(անգլ.)(ֆր.)(գերմ.) |
Բորսա | CAF |
CAF Վիքիպահեստում |
Construcciones y Auxiliar de Ferrocarriles (կրճատ` CAF), իսպանական ընկերություն, որն աշխատում է մեքենաշինության բնագավառում։ Գլխավոր շտաբ-գրասենյակը գտնվում է Բեասայնում, իսկ կենտրոնական գրասենյակը` Մադրիդում[1]։
CAF ընկերությունը համարվում է ռելսային շարժակազմեր արտադրող խոշորագույն ընկերություններից մեկը աշխարհում, թողարկում է գնացքներ մետրոպոլիտենի, երկաթուղու համար, տրամվայներ, ճեպընթաց գնացքներ[2]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Fábrica de Hierros San Martín
[խմբագրել | խմբագրել կոդը]1860 թվականին Դոմինգո Գոթիան (Domingo Goitia), Մարտին Ուսաբիգան (Martín Usabiaga) և Խոսե Ֆրանսիսկո Արանը (José Francisco Aran) հիմնել են ընկերություն, որը զբաղվում էր թուջի մշակման մետալուրգիական գործընթացով և գլանների պատրաստմամբ։
La Maquinista Guipuzcoana
[խմբագրել | խմբագրել կոդը]1892 թվականին Ֆրանսիսկո գոթիան` Դոմինգո Գոթիայի որդին ու ժառանգորդը, միավորվել է Marquis of Urquijo-ի հետ` հիմնելով La Maquinista Guipuzcoana (Գիպուսկոնի մեքենաներ) ընկերությունը, որի գործունեության ոլորտը դառնում է ռելսային շարժակազմերի արտադրությունը։
1898 թվականին գործարան է հիմնվում Բեասայնում և Գիպուսկոայում (ներկայումս այնտեղ են գտնվում գլխավոր գործարանն ու շտաբ-գրասենյակը։
1905 թվականին ընկերության անվանումը փոխվում է` Fábrica de Vagones de Beasain (FVB, Բեասայնի` վագոնների գործարան)։
Compañía Auxiliar de Ferrocarriles
[խմբագրել | խմբագրել կոդը]1917 թվականին ձևավորվում է Compañía Auxiliar de Ferrocarriles (CAF) ընկերությունը (այս տարեթիվը համարվում է CAF-ի հիմնադրման տարեթիվը), որը մասնագիտացած էր բեռնատար վագոնների արտադրության մեջ։ Գործարանն ուներ 1.600 աշխատակից։
1940 թվականին քաղաքացիական պատերազմից հետո Իսպանիայի պահանջմունքները բավարարելու համար գործարան է բացվում Իրունում։
1954 թվականին ընկերությունը ստանում է Material Móvil y Construcciones (MMC) ընկերության նկատմամբ վերահսկողություն. այս գործարանը գտնվում էր Սարագոսայում և մասնագիտացված էր երկար ուղևորության գնացքների և մետրոյի վագոնների արտադրության մեջ։
1969 թվականին ընկերությունում բացվում է R&D բաժանմունքը, որպեսզի ամրապնդվեն ընկերության դիրքերը տեխնոլոգիաներում։
Construcciones y Auxiliar de Ferrocarriles
[խմբագրել | խմբագրել կոդը]1971 թվականին CAF-ը (այդ պահին` Compañía Auxiliar de Ferrocarriles) ստանում է ժամանակակից կարգավիճակը։
1988-1994 թվականներին ընկերությունն անցնում է վերաձևավորման ու մոդեռնիզացման փուլ, իսկ 1990 թվականին TGV Atlantique-ի բազայով, բայց CAF-ի միջոցով մասնակցում է AVE արագընթաց գծի գնացքների պատրաստմանը[3]։
1992 թվականից CAF-ն աշխատում է միջազգային շուկայի ընդարձակման հարցերով, սկսում են արտադրանքն արտահանել երկրից դուրս և ստեղծել տեխնիկական բազա դրա համար։ 1990-ական թվականների վերջերին ընկերությունը շահում է մի քանի կարևոր մրցույթներում` այդ թվում իրավունք ստանալով իր արտադրանքը արտահանել ԱՄՆ` Վաշինգտոն, Հիթրոու և Հոնկոնգ։
Բաժնետերեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Բաժնետոմսերի առքուվաճառքը անցկացվում է Մադրիդի ֆոնդային բիրժայում։
Ստորեև բերված աղյուսակում ներկայացված են գլխավոր բաժնետերերը, որոնք ունեն 3 %-ից ավել բաժնետոմսեր[4]։
Բաժնետեր | Բաժնետոմս | Ընկերություն |
---|---|---|
BNP Paribas | 5,473% | BNP PARIBAS SECURITIES SERVICES LUX A/C CEDA |
Աշխատակիցներ | 29,56% | CARTERA SOCIAL, S.A. |
Kutxabank | 19,06% | CK Corporación Kutxa, S.L. |
Banca Cívica | 3,010% | Compañía Andaluza de Rentas e Inversiones, S.A. |
Արտադրանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Մետրոյի վագոններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաք | Քանակություն | Պատվերի ամսաթիվ | Առանձնահատկություններ | Պատկեր |
---|---|---|---|---|
Ալժիր Ալժիրի մետրոպոլիտեն |
14[5] | 2006 Մատակարարում։ 2010 |
վեցվագոնանոց շարժակազմեր Բացի վագոնների մատակարարումից` CAF-ը զբաղվում է գծերի սարքավորումներով (ազդանշանային համակարգեր, էլեկտրամատակակրարում և այլն)[6]։ |
|
Բելգիա Բրյուսելի մետրոպոլիտեն |
15+6[7] | 2004, 2006 Մատակարարում։ 2011 |
վեցվագոնանոց շարժակազմեր, գիծ 2 | |
Բրազիլիա Սան Պաուլուի մետրոպոլիտեն |
17[8] | Մատակարարում։ 2010 | վեցվագոնանոց շարժակազմեր, գիծ 1 և 3 | |
25[9] | 2011 Մատակարարում։ 2013 թվականից |
վեցվագոնանոց շարժակազմեր, գիծ 5 | ||
Վենեսուելա Կարակասի մետրոպոլիտեն |
48 շարժակազմ[10] | յոթվագոնանոց շարժակազմեր, գիծ 1[11] Բացի վագոններով ապահովելուց` CAF-ը զբաղվել է գծերի սարքավորումներով (լուսային ազդանշաններ, էլեկտրական ենթակետեր և այլն) |
||
Հնդկաստան Կալկաթայի մետրոպոլիտեն |
14 շարժակազմ[12] | 2012[13] Մատակարարում։ 2014 թվականից |
վեցվագոնանոց շարժակազմեր, գիծ 2 | |
Իսպանիա Բարսելոնայի մետրոպոլիտեն |
Թողարկում 1000. Դուրս են բերվել շահագործումից։ | |||
Թողարկում 1100. Դուրս են բերվել շահագործումից։ | ||||
Մատակարարում:1997-2001[14] | Թողարկում 2000, 2100, 500 (2100 թողարկման մոդիֆիկացիա գիծ 11-ի համար), հինգվագոնանոց շարժակազմեր | |||
42 շարժակազմ` երկու թողարկումների | Թողարկում 3000,4000[15] | |||
39 շարժակազմ[16] | 2003 | Թողարկում 5000, հինգվագոնանոց շարժակազմ | ||
տասը շարժակազմ[17] | 2005 Մատակարարում:2007-2008 |
Թողարկում 6000, հինգվագոնանոց շարժակազմ | ||
Իսպանիա Բիլբաոյի մետրոպոլիտեն |
24 շարժակազմ | Մատակարարում։ 1995-1996 | Թողարկում 500, չորսվագոնանոց շարժակազմեր` 5-րդ վագոնն ավելացնելու հնարավորությամբ[18] | |
13 շարժակազմ | Մատակարարում։ 2000-2001 | Թողարկում 550, չորսվագոնանոց շարժակազմեր` 5-րդ վագոնն ավելացնելու հնարավորությամբ[19] | ||
9 շարժակազմ | Մատակարարում։ 2009-2010 | Թողարկում 600, հինգվագոնանոց շարժակազմ[20] | ||
Իսպանիա Մադրիդի մետրոպոլիտեն |
Մատակարարում։ 1985 թվականից | Թողարկում 2000 | ||
Մատակարարում։ 1995 թվականից | Թողարկում 2000B, 2000 թողարկման կատարելագործված տարբերակ Bombradier հետ համատեղ | |||
90 շարժակազմ[21] | 2004 Մատակարարում։ 2006-2008 |
Թողարկում 3000 | ||
130+65+24+36 | Մատակարարում։ 1974-1976, 1982-1986, 1987, 1993 (1991 թվականի պատվեր) | Թողարկում 5000, երկվագոնանոց շարժակազմեր։ Շահագործվել է մինչև 2011 թվականը։ | ||
Մատակարարում։ 1998 | Թողարկում 6000. Երկվագոնանոց շարժակազմեր, մշակվել է Alstom և Siemens ընկերությունների հետ համատեղ։ | |||
Մատակարարում։ 2001-2003[22], 2008-2011 | Թողարկում 8000, 8100, 8400. Մշակվել է Alstom, Bombardier և Siemens ընկերությունների հետ համատեղ։ |
|||
Իսպանիա Պալմա դե Մալյորկայի մետրոպոլիտեն |
6 շարժակազմ | Մատակարարում։ 2007 |
Թողարկում 3000, երկվագոնանոց շարժակազմեր | |
Իտալիա Հռոմի մետրոպոլիտեն |
45[23] | 2001 Մատակարարում։ 2004-2006 |
վեցվագոնանոց շարժակազմեր | |
15[24] | 2012 |
նոր վեցվագոնանոց շարժակազմեր B և B1 հատվածների համար | ||
Կոլումբիա Մեդելյինի մետրոպոլիտեն |
12 շարժակազմ[25] | 2009[25] Մատակարարում։ 2011 թվականից |
երեքվագոնանոց շարժակազմեր | |
Մեքսիկա Մեխիկոյի մետրոպոլիտեն |
15 շարժակազմ[26] | 1992 Մատակարարում։ 1992-1994 |
NE-92 մոդել, ինըվագոնանոց շարժակազմեր | |
45 շարժակազմ[27] | 2002 Մատակարարում։ 2004-2006 |
NM-02 մոդել, ինըվագոնանոց շարժակազմեր։ Ստեղծվել ու արտադրվել են Bombardier ընկերության հետ համատեղ | ||
9 շարժակազմ[28] | 2007 Մատակարարում։ 2009 թվականից |
FE-07 մոդել, ինըվագոնանոց շարժակազմեր | ||
30 շարժակազմ[29] | 2010 Մատակարարում։ 2012 թվականից |
FE-10, յոթվագոնանոց շարժակազմեր | ||
Ռումինիա Բուխարեստի մետրոպոլիտեն |
16[30] | 2011 Մատակարարում։ 2013 |
վեցվագոնանոց շարժակազմեր, գիծ 5 | |
ԱՄՆ Վաշինգտոնի մետրոպոլիտեն |
96[31] | Մատակարարում։ 2001-2004 | երկվագոնանոց շարժակազմեր | |
Թուրքիա Ստամբուլի մետրոպոլիտեն |
30 շարժակազմ[32] | 2009 Մատակարարում։ 2011-2012 |
չորսվագոնանոց շարժակազմեր, գիծ M4 | |
Ֆինլանդիա Հելսինկիի մետրոպոլիտեն |
20[33] | 2012 Մատակարարում։ 2014 թվականի վերջից |
Դիզայնը մոտ կլինի Հելսինկիում օգտագործվող M200 մոդելին, նախատեսում է ավտոմատ շարժում[34]։ | |
Չիլի Սանտյագոյի մետրոպոլիտեն |
20+12 составов[35] | 2007 Մատակարարում։ 2009-2010, ? |
ինըվագոնանոց շարժակազմեր |
Տրամվայներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տրամվայների շարքը ներկայացված է Urbos ընտանիքով։ 2013 թվականի հուլիսի դրությամբ Urbos-ի երեք սերունդները ներկայացված են Իսպանիայի 22 քաղաքներում, Թուրքիայում, Բրազիլիայում, Սերբիայում, Հունգարիայում, Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում, Շվեդիայում, Թայվանում և ԱՄՆ-ում։
Թեթևռելսային համակարգեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաք | Քանակություն | Պատվերի տարեթիվ | Առանձնահատկություններ | Պատկեր |
---|---|---|---|---|
Արգենտինա Բուենոս Այրես |
9 շարժակազմ[36] | Մատակարարում։ 1995 | Թեթևռելսային երկաթուղային համակարգի շարժակազմեր Tren de la Costa, երկվագոնանոց շարժակազմեր` թափանցիկ մուտքով։ | |
Իսպանիա Վալենսիայի մետրոպոլիտեն |
40 շարժակազմ | ~1987-1994 (?) | Թողարկում 3700։ Կիրառվում է Վալենսիայի մետրոպոլիտենում, սակայն արտադրողն այն որակում է ոչ թե որպես մետրոյի համար արտադրանք, այլ թեթևռելսային տրանսպորտի միջոց[37]։ | |
Իսպանիա Կադիս |
7 շարժակազմ[38] | 2009 | Շարժակազմերը Կադիսի թեթևռելսային նոր համակարգի համար են, որը նաև ծառայելու է որպես քաղաքային մետրո` քաղաքը կապելով օդանավակայանի և Անդալուզիայի այլ քաղաքների հետ։ Տեխնիկական շարժակազմերը նախագծվել են Urbos ընտանիքի կազմերի հիման վրա, սակայն դրանք ցածրահատակ չեն (55% ցածր հատակ)։ Նախագծված են սովորական երկաթգծերով շարժվելու համար։ Հետաքրքիր առանձնահատկություն է, որ վագոնի դռները տարբեր մակարդակների վրա են` երկաթգծի և տրամվայի կառամատույցներից նստելու համար։ | |
Մեքսիկա Մոնտերեյ |
22 շարժակազմ | Մատակարարում։ 2004 - 2005[39] | MM93 մոդելը քաղաքային արագընթաց տրանսպորտի համար է։ Շարժակազմերը երկվագոնանոց են` թափանցիկ մուտքով։ | |
Նիդերլանդներ Ամստերդամի մետրոպոլիտեն |
37 շարժակազմ | Մատակարարում։ 1996 - 1997[40] | Թողարկում M4 / S3: S3-ն ունի լիարժեք պանտոգրաֆ, իսկ M4-ը նախատեսված է երրորդ ռելսից սնուցման համար։ պաշտոնապես գնացքները վերաբերում են Ամստերդամի մետրոպոլիտենին, սակայն գծերը, որոնցով շահագործվում են գնացքները, կարելի է դասել թրպես թեթև մետրոյի և արագընթաց տրամվայի միջին օղակ։ Շարժակազմերը երկվագոնանոց են` թափանցիկ մուտքով։ | |
ԱՄՆ Փիթսբուրգ |
28 շարժակազմ[41] | 2000 Մատակարարում։ 2003-2004 |
Երկվագոնանոց շարժակազմերը` թափանցիկ մուտքով, Փիթսբուրգի թեթևռելսային համակարգի համար են նախատեսված։ Բացի 28 նոր շարժակազմերից` CAF-ը մոդեռնացրել է այն շարժակազմերը, որոնք կառուցվել էին 1980-ական թվականներին։ | |
ԱՄՆ Սակրամենտո |
20 շարժակազմ[42] | Մատակարարում։ 2003 | Թողարկում 200` Սակրամենտոյի թեթևռելսային համակարգի համար։ Երկվագոնանոց շարժակազմեր են` թափանցիկ մուտքով։ |
Արագընթաց գնացքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Երկիր | Մոդել | Պատվերի տարեթիվ | Քանակություն | Առանձնահատկություններ | Պատկեր |
---|---|---|---|---|---|
Իսպանիա | Թողարկում 104 RENFE | 2003 | 20 շարժակազմ | Մշակվել է Alstom ի հետ համատեղ (կիրառվել ենPendolino տեխնոլոգիաներ) իսպանական երկաթուղու համար (RENFE): Առավելագույն արագությունը` 250 կմ/ժ։ Կիրառվում է RENFE Avant-ում։ | |
Серия 120 RENFE | 2001 Շահագործվում է 2006 թվականից |
12 շարժակազմ[43] | Առավելագույն արագությունը 250 կմ/ժ։ Շարժակազմը բաղկացած է 4 վագոններից, շահագործվում է երկուսն իրաի միացրած։ Կիրառվում է RENFE Alvia-ում։ | ||
Թողարկում 121 RENFE | 2004 Շահագործվում է 2009 թվականից |
29 շարժակազմ[44] | Նման է 120-րդ թողարկման արտադրանքին. տարբերությունը էլեկտրամատակարարումն է և առաջին կարգի բացակայությունը(գնացքում բոլոր տեղերը 2+2 մեխանիզմով են)։ Կիրառվում է RENFE Avant-ում։ |
||
Թուրքիա[45] | TCDD HT65000 | 2005 Մատակարարում։ с 2007 |
12 շարժակազմ | Մոդելը Թուրքիայի երկաթուղու համար է, համարվում է 120 RENFE թողարկման տարբերակը։ Առավելագույն արագությունը 250 կմ/ժ է։ Շարժակազմերը բաղկացած են վեց վագոններից, որոնք ունեն ավելանալու հնարավորություն մինչև ութը։ Սպասարկում են Ամկարա—Էսքիշեհիր և Անկարա—Կոնիա ուղղությունները։ |
|
CAF Oaris | Նախատիպը թողարկվել է 2011 թվականին։ | Ներկա պահին գնացքը փորձարման շրջանում է։ Առավելագույն արագությունը 350 կմ/ժ է[46]։ հնարավոր է հետևյալ քանակությամբ վագոնների կցումը` 4, 6 և 8։ Ենթադրվում է, որ պատվիրատուն կլինի RENFE ընկերությունը, և իսպանական դասակարգմամբ գնացքը կունենա RENFE 105 անվանումը։ |
Գործարաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գործարան | Ընդհանուր մակերես (մ2) | Շինությունների մակերես (մ2) | Գործունեություն |
---|---|---|---|
Իսպանիա: Բեասայն | 446.000 | 180.800 | Կենտրոնական գործարան Բոլոր տեսակի արտադրանքների թողարկում, այդ թվում` անիվներ, առանցքակալներ։ |
Իսպանիա: Սարագոսա | 300.000 | 93.200 | Երկաթուղային տարբեր տեխնիկաների արտադրություն (նման է Բեասայնի գործարանին, միայն չի արտադրում անիվներ, առանցքակալներ)։ |
Իսպանիա: Իրուն | 55.800 | 21.000 | |
Ֆրանսիա: Բանիեր դե Բիգոր | 42.000 | 23.500 | |
ԱՄՆ: Էլմիրա | 154.000 | 36.500 | |
Բրազիլիա: Օրթոլանդիա | 200.000 | 47.500 | |
Մեքսիկա: Ուեուետոկա | 77.600 | 12.000 | |
Իսպանիա: Կաստեխոն | 40.000 | 19.000 | |
Իսպանիա: Լինարես | 18.190 | 11.000 | Գնացքների տեղափոխում ու փորձարկում |
Իսպանիա: Լերիդա | 18.190 | 9.000 | Տեխնիկական սպասարկում, վերանորոգում, շարժակազմի մոդեռնացում |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ CAF-Construcciones y Auxiliar de Ferrocarriles, your railway solutions
- ↑ «Արխիվացված պատճենը» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ մարտի 20-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 10-ին.
- ↑ Bolsa de Madrid - Data of CONST.Y AUXILIAR DE FERROCARRILES S.A
- ↑ Главные акционеры
- ↑ CAF-Construcciones y Auxiliar de Ferrocarriles, your railway solutions
- ↑ CAF-Construcciones y Auxiliar de Ferrocarriles, your railway solutions
- ↑ CAF-Construcciones y Auxiliar de Ferrocarriles, your railway solutions
- ↑ CAF-Construcciones y Auxiliar de Ferrocarriles, your railway solutions
- ↑ CAF-Construcciones y Auxiliar de Ferrocarriles, your railway solutions
- ↑ CAF-Construcciones y Auxiliar de Ferrocarriles, your railway solutions
- ↑ CAF-Construcciones y Auxiliar de Ferrocarriles, your railway solutions
- ↑ CAF-Construcciones y Auxiliar de Ferrocarriles, your railway solutions Արխիվացված 2013-09-27 Wayback Machine
- ↑ «CAF to supply Kolkata metro trains - Railway Gazette». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 10-ին.
- ↑ CAF-Construcciones y Auxiliar de Ferrocarriles, your railway solutions
- ↑ CAF-Construcciones y Auxiliar de Ferrocarriles, your railway solutions
- ↑ CAF-Construcciones y Auxiliar de Ferrocarriles, your railway solutions
- ↑ CAF-Construcciones y Auxiliar de Ferrocarriles, your railway solutions
- ↑ CAF-Construcciones y Auxiliar de Ferrocarriles, your railway solutions
- ↑ CAF-Construcciones y Auxiliar de Ferrocarriles, your railway solutions
- ↑ CAF-Construcciones y Auxiliar de Ferrocarriles, your railway solutions
- ↑ CAF-Construcciones y Auxiliar de Ferrocarriles, your railway solutions
- ↑ CAF-Construcciones y Auxiliar de Ferrocarriles, your railway solutions
- ↑ CAF-Construcciones y Auxiliar de Ferrocarriles, your railway solutions
- ↑ CAF-Construcciones y Auxiliar de Ferrocarriles, your railway solutions
- ↑ 25,0 25,1 CAF-Construcciones y Auxiliar de Ferrocarriles, your railway solutions
- ↑ CAF-Construcciones y Auxiliar de Ferrocarriles, your railway solutions
- ↑ CAF-Construcciones y Auxiliar de Ferrocarriles, your railway solutions
- ↑ CAF-Construcciones y Auxiliar de Ferrocarriles, your railway solutions
- ↑ CAF-Construcciones y Auxiliar de Ferrocarriles, your railway solutions
- ↑ CAF-Construcciones y Auxiliar de Ferrocarriles, your railway solutions
- ↑ CAF-Construcciones y Auxiliar de Ferrocarriles, your railway solutions
- ↑ CAF-Construcciones y Auxiliar de Ferrocarriles, your railway solutions
- ↑ «CAF selected for Helsinki metro train contract - Railway Gazette». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 10-ին.
- ↑ CAF-Construcciones y Auxiliar de Ferrocarriles, your railway solutions
- ↑ CAF-Construcciones y Auxiliar de Ferrocarriles, your railway solutions
- ↑ Легкорельсовые составы для Большого Буэнос-Айреса
- ↑ Легкорельсовые составы для Валенсии Արխիվացված 2013-09-27 Wayback Machine
- ↑ Легкорельсовые составы для Кадиса
- ↑ Легкорельсовые составы для Монтеррея
- ↑ Легкорельсовые составы для Амстердама
- ↑ Легкорельсовые составы для Питтсбурга
- ↑ Легкорельсовые составы для Сакраменто
- ↑ CAF-Construcciones y Auxiliar de Ferrocarriles, your railway solutions
- ↑ CAF-Construcciones y Auxiliar de Ferrocarriles, your railway solutions
- ↑ «CAF-Construcciones y Auxiliar de Ferrocarriles, your railway solutions». Արխիվացված է օրիգինալից 2021-04-11-ին. Վերցված է 2018-09-10-ին.
- ↑ CAF Oaris
- ↑ CAF-Construcciones y Auxiliar de Ferrocarriles, your railway solutions
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Construcciones y Auxiliar de Ferrocarriles» հոդվածին։ |
|